211652_close_icon
views-count7764 դիտում article-date 15:20 22-05-2018

Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնք: Բնակիչները բարձրաձայնել են համայնքում առկա 4-րդ կարգի վթարային տների, ջրամբարի բացակայության, խմելու ջրի հետ կապված և պետական մարմիններին առնչվող մի շարք մասնավոր հարցեր: Պաշտպանը ծանոթացել է նաև համայնքի դպրոցի պայմաններին: Համայնքի ղեկավարն ու դպրոցի անձնակազմը վստահեցրել են, որ դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկում առաջիկայում բացվող կարի արտադրամասը բացասաբար չի անդրադառնա երեխաների կրթության իրավունքի վրա: Ավելին՝ բնակիչները շեշտել են այդ արտադրամասի շնորհիվ կանանց աշխատանքով ապահովելու կարևորությունը: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները բնակիչների բարձրացրած խնդիրները լուծելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր