211652_close_icon
views-count2915 դիտում article-date 15:07 22-05-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. ««Հարգելի պարոն Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը: Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետեւում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին եւ հպարտանում Ձեզնով: Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում: Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»։

Նմանատիպ նյութեր