211652_close_icon
views-count11564 դիտում article-date 10:55 22-05-2018

Ինչ է տալու այդ ամենը պետությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում 350 շար­քային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմա­ցության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշ­խատացրած և պետության հաշվին հարստացած ան­ձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարու­թյունն, անկասկած, աննախադեպ է: Կոռուպցիայի դեմ պայքա­րի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ առաջին դեմքի մակարդակով, բայց, որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարար­վի նախապես, դա անկաս­կած չի եղել: Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդ­պիսի հայտարարություննե­րը չպետք է զարմանք առա­ջացնեն: Ըստ այդմ, ԱԱԾ պետի հայ­տարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայ­քարի պատրանք, տպավորություն, քան իրական պայ­քար և բացահայտումներ: Եվ խնդիրն այստեղ բոլորո­վին էլ հանրության, այսպես ասած, «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայ­մանորեն պատժվի գողացա­ծի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն­ ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է, և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց. Ինչ է տալու այդ ամենը պետությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր