211652_close_icon
views-count17636 դիտում article-date 10:22 22-05-2018

Պետք է հասկանան, թե ինչու է ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով խոսում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում: Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ և, հաշվի առնելով այսօր ռուս-թուրքական բարելավված հարաբերությունները, ես դա բացառում եմ: Բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով Նախիջևանի առանցքային նշանակությունը, այս ուղղությամբ մշտական ուշադրությունը կարևոր է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանից հնչեցրած սպառնալիքներին: Նա նշել է, որ այս ուղղությունը հատկապես կարևոր է, երբ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանից: «Ուստի նախարարները պետք է գնան և տեղում ծանոթանան իրավիճակին, հասկանան, թե ինչ վիճակում է առաջնագիծը, դիրքերը, և ինչու է ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով խոսում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր