211652_close_icon
views-count3526 դիտում article-date 11:39 22-05-2018

ՀՀ արդարադատության նախարարը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի, Արդարադատության նախարարության հետ ունի ամենաարդյունավետ ու գերազանց համագործակցությունը: Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները, մասնավորապես, անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծառայությունների և պրոբացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը հաստատել է կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու Պրոբացիոն ծառայության անձնակազմի կարողությունների հզորացմանն ու օրենսդրական բարեփոխումների շրջանակում փորձագիտական կարծիքների տրամադրմանը: Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր