211652_close_icon
views-count17040 դիտում article-date 11:13 22-05-2018

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր՝ մայիսի 22-ին, մեր ժամանակների մեծագույն արվեստագետ, կենդանության օրոք վաղուց լեգենդ համարվող, սիրո, հավատարմության, նվիրվածության, բոհեմի, խենթության ու խելառության, դավաճանության, ատելության, միայնության ու էլի շատ ու շատ մարդկային հույզերի ու զգացմունքների մասին իրեն հատուկ հանճարեղ կատարումներով շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Աշխարհահռչակ երաժիշտը ծնվել է1924թ. մայիսի 22-ին, Փարիզում: Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) մի քանի հարյուր երգերի հեղինակ է, որոնցից շատերը համաշխարհային անմահ հիթեր են: Նա մինչ այժմ վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնագրություն: 1998 թվականին CNN-ի եւ Time Online-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է դարի լավագույն կատարող՝ առաջ անցնելով Էլվիս Փրեսլիից եւ Բոբ Դիլանից: Ազնավուրը հսկայական աշխատանք է կատարել 1988թ երկրաշարժից տուժածներին օգնելու համար: 2004թ Ազնավուրը ճանաչվել է Հայաստանի Ազգային հերոս, իսկ 2008թ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն է, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական պատվիրակը եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը:

Նմանատիպ նյութեր