211652_close_icon
views-count3190 դիտում article-date 13:36 22-05-2018

Դոնալդ Թրամփը կոչ է արել Նիկոլաս Մադուրոյին վերահաստատել երկրում ժողովրդավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ է անում վերականգնել երկրում ժողովրդավարությունը, հաղորդում է Reuters-ը։ «Մենք կոչ ենք անում Մադուրոյի ռեժիմին՝ վերադարձնել ժողովրդավարությունը, անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ առանց որևէ նախապայմանների, ինչպես նաև վերջ դնել բռնաճնշումներին ու տնտեսական զրկանքներին»,-ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։ Հայտարարությունը տարածել է Սպիտակ Տունը։

Նմանատիպ նյութեր