211652_close_icon
views-count15244 դիտում article-date 09:10 22-05-2018

Դատավորն ու կինը վաճառել են բնկարանն ու ավտոտնակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Չիչոյանը նախորդ տարի վաճառել է երկու ավտոտնակ 11 միլիոն 640 հազար և 282 հազար դրամ արժողությամբ: Կինը՝ Գայանե Մկրտչյանը, վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով: Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաև իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ կան նաև իր հայտարարագրում: Ամուսինները համասեփականատեր են ոչ միայն անշարժ գույքի, այլև փոխառությունների դեպքում: Մասնավորապես, նրանք միասին ունեցել են 114 հազար 260 ԱՄՆ դոլար, որն իրենց է վերադարձվել մինչ տարեվերջ: Չիչոյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ դրամական միջոցներ, կինը՝ 4: Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 298 հազար դրամ, կնոջինը՝ 69 միլիոն 911 հազար, որից 60 միլիոն 140 հազար դրամը վաճառված բնակարանի գումարն է, 5 միլիոն 820 հազար դրամը նույնպես նշված է վաճառված գույքից ստացված գումար, իսկ մնացածը՝ աշխատավարձ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր