211652_close_icon
views-count3374 դիտում article-date 08:42 22-05-2018

ԱՄՆ փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը. «Ամերիկայի ձայն»

Հանդես գալով Վաշինգոնի «Ժառանգություն» հիմնադրամում` ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փոմփեոն ներկայացրել է պահանջների մի ցանկ, որոնք ըստ Վաշինգտոնի, պիտի ներառվեն Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքում: Անհամաձայնության դեպքում, Վաշինգտոնը սպառնում է խիստ պատժամիջոցներով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4403850.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Փոմփեոն ներկայացրել է Իրանի հետ միջուկային գործարքում նոր պահանջների ցանկ, և սպառնացել, որ իր վարքագծում փոփոխություններ չիրականացնելու դեպքում Իրանը կհայտնվի իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների ներքո: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էր նախագահ Թրամփն իր երկիրը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից: Նոր գործարք կնքելու դեպքում, ըստ Փոմփեոյի, Իրանը պիտի անորոշ ժամանակով հրաժարվի միջուկային զենքերի ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններից, ավարտի բալիստիկ հրթիռների արտադրությունը և դադարեցնի Մերձավոր Արևելքում իր «ապակայունացնող գործունեությունը»: «ԱՄՆ-ը պիտի վստահ լինի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք կրելու կարողություն», ասել է Փոմփեոն: Եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, Միացյալ Նահանգները «ուժի մեջ կդնի ֆինանսական աննախադեպ ճնշամիջոցներ», հայտարարել է Փոմփեոն: Նրա խոսքով՝ «Դա կլինի պատմության մեջ մինչ այժմ իրականացված ամենախիստ պատժամիջոցը: Իրանը, որը տարիներ շարունակ կռիվներ է մղել Մերձավոր Արևելքում, պատժամիջոցների կիրառման դեպքում ստիպված կլինի կռիվ տալ տնտեսությունը փրկելու համար»: Իրանը պիտի դադարեցնի գործունեությունը Մերձավոր Արևելքում, «որը մտահոգության մեծ խնդիր է ԱՄՆ-ի դաշնակիցների համար», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա ասել է, որ Իրանը պիտի դադարեցնի աջակցությունը Եմենի հութի ապստամբներին, հետ քաշի իր բոլոր ուժերը Սիրիայից, դադարեցնի աջակցությունը Հեզբուլլահին և վերջ տա Իսրայելի նկատմամբ սպառնալիքներին: Փոմփեոն ասել է նաև, որ Իրանը կարող է սպասել ԱՄՆ-ի կողմից վճռական զիջումների, եթե «համաձայնվի իրականացնել մեծ փոփոխություններ»: Ինչպես փորձագետներն են ասում, հստակ չէ նար, թե առանց եվրոպական ընկերությունների մասնակցության, որքան արդյունավետ և խիստ կարող են լինել ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր