211652_close_icon
views-count2638 դիտում article-date 23:11 21-05-2018

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 21-ին, ժամը 13:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից Մարագարյան 2-րդ նրբանցքի թիվ 7/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը վատառողջ բնակչին բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Փրկարարներն Ա. Հ.-ին (1965թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 21-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և «Մալայան» ակնաբուժական կենտրոն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը: Փրկարարները Ա. Հ.-ին (1965թ.) իջեցրել են բնակարանից և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով տեղափոխել «Մալայան» ակնաբուժական կենտրոն: *** Մայիսի 21-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 1-ին հարկի բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ջ. Զ.-ին (1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր