211652_close_icon
views-count6646 դիտում article-date 22:12 21-05-2018

«Արսենալը» հրաժարվեց Արտետայի թեկնածությունից

«Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան Արսեն Վենգերի հեռանալուց հետո չի զբաղեցնի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: 36-ամյա իսպանացին, որը «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում է, երկար ժամանակ համարվում է թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը: «Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեն և գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը թիմի համար նոր մարզիչ են փնտրում: Եվ չնայած Արտետայի թեկնածությունը շատերն էին հավանություն տալիս, Կրոնկեն և Գազիդիսը որոշել են հրավիրել ավելի փորձառու մարզչի: Այժմ «Արսենալը» կարող է գլխավորել Ունաի Էմերին, որը վերջերս լքեց ՊՍԺ-ն:

Նմանատիպ նյութեր