211652_close_icon
views-count37929 դիտում article-date 19:55 21-05-2018

ՀՀ վարչապետը հայտարարել է մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը: Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր