5336 դիտում
17:38 21-05-2018
Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը. Արցախի պետական նախարարն աշխատանքային շրջայց է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին և հետևել բերքահավաքի մեկնարկին։
Պետական նախարարն առաջինն այցելել է Իշխանաձոր համայնք, որտեղ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ, նախ ծանոթացել է շահագործման փուլում գտնվող «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող 50 առանձնատների շինարարական աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է առանձնատները շահագործման հանձնելուն պես զբաղվել վերաբնակեցման հայտ ներկայացրած ընտանիքների տեղափոխմամբ և նրանց զբաղվածության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև տարածք նախապատրաստել նոր առանձնատների կառուցման համար։
Այնուհետև պետնախարարն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից Իշխանաձորում իրականացվող մեկ այլ՝ իր տեսակի մեջ աննախադեպ տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Տեղի բնակչության համար մոտ 70 աշխատատեղ ապահոված տնտեսության վերջնարդյունքը, բացի կատարած աշխատանքի դիմաց տրվելիք աշխատավարձից, կոոպերատիվ տնտեսության սկզբունքով կրկին վերաբաշխվելու է աշխատակիցների և համայնքի բնակիչների միջև: Ա. Հարությունյանը հանդիպել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց
...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
10197 դիտում
11:22 11-07-2020
ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1917 դիտում
20:00 24-11-2020
ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21123 դիտում
22:06 15-06-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ