211652_close_icon
views-count3805 դիտում article-date 16:08 21-05-2018

Մոուրինյոյին ամառային տրանսֆերների համար կհատկացնեն 250 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը ամառային տրանսֆերների համար կստանա 250 մլն ֆունտ: Ակումբի կառավարիչ Էդ Վուդվորդին Մոուրինյոն հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է առնվազն հինգ նոր խաղացող, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մուրինյոյի տրանսֆերային նպատակների թվում են՝ «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը, «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը, «Նապոլիի» խաղացող Ժորժինյոն և «Նիցայի» պաշտպան Սերին: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը, իսկ «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն արդեն մոտ ժամանակներս կարող է միանալ մանկունյանցիներին:

Նմանատիպ նյութեր