211652_close_icon
views-count22041 դիտում article-date 12:23 21-05-2018

Ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ջանիբեկյան և Շինարարներ փողոցների խաչմերուկում 38-ամյա Գարեգին Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի 34 DF 319 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով: Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր