211652_close_icon
views-count3899 դիտում article-date 16:00 21-05-2018

Իրանը հայտնել է միջուկային գործարքը պահպանելու պայմանները

Իրանական կողմը կշարունակի պահպանել միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագիրը, եթե Եվրամիությունը փոխհատուցի այն վնասը, որը երկիրը կկրի ԱՄՆ-ի հակաիրաքյան պատժամիջոցների հետևանքով։ Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը։ Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհիի խոսքով՝ հենց այդ պայմանով Իրանը կհետևի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածություններին։ «Գնդակը Եվրոպայի դաշտում է»,-ընդգծել է Սալեհին։ Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր, որ գործարքից ամերիկյան կողմի դուսր գալու դեպքում Իրանին հասցվելիք վնասը կարող փոխհատուցել Եվրոպական միությունը։

Նմանատիպ նյութեր