211652_close_icon
views-count15147 դիտում article-date 12:56 21-05-2018

Էդ Շիրանը ճանաչվել է Billboard Music Awards-ի վարկածով տարվա երգիչ

Լաս Վեգասում տեղի է ունեցել Billboard Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը վարել է երգչուհի Քելի Քլարքսոնը: «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթել է բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը։ Վերջինս, սակայն, ներկա չի եղել միջոցառմանը: Նա հաղթել է 6 անվանակարգերում: «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթել է Թեյլոր Սուիֆթը։ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Դեդի Յանքիի և Լուիս Ֆոնսիի Despacito հիթը։ Լավագույն սկսնակ երգիչ է ճանաչվել Խալեդը, «Լավագույն խումբ» անվանակարգում՝ Imagine Dragons-ը: Բրունո Մարսը ճանաչվել է լավագույն r’n’b երգիչ: «Լավագույն ռեփ կատարող» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, «Լավագույն կին ռեփեր» անվանակարգում՝ Քարդի Բին: Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Imagine Dragons-ի Evolve-ը: Լավագույն ռոք երգի մրցանակը ստացել է Imagine Dragons-ի Believer-ը:

Նմանատիպ նյութեր