211652_close_icon
views-count30485 դիտում article-date 09:43 21-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան մոլ»-ի դիմաց Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը և բախվել արտաքին լուսավորության սյանն ու կանգառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի առևտրի կենտրոնի դիմաց, Infiniti QX 4 մակնիշի 77 CG 737 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, այնուհետեև բախվել արտաքին լուսավորության սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր