211652_close_icon
views-count1694 դիտում article-date 09:25 21-05-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

Մայիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության խոտածածկ տարածքում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ չոր խոտ, Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում գտնվող հողատարածքում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր