211652_close_icon
views-count10878 դիտում article-date 00:16 21-05-2018

Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Բելառուսական Գորոդոկ քաղաքում կայացել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը Rusarminfo-ն: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել գերմանական շրջափակումից Գորոդոկի ազատագրման 75-ամյակի առթիվ: «1943 թվականի նոյեմբերին Հովհաննես Բաղրամյանին նշանակել են Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատար: Դեկտեմբերի 13-31-ը Բաղրամյանի հրամանատարությամբ իրականացվել է Գորոդոկի գործողությունը, որի ժամանակ 1200 բնակավայր է ազատագրվել: Հովհաննես Բաղրամյանն իրեն դրսևորել է որպես առաջադեմ ռազմավար, որը հոգ էր տանում նաև ազատագրված տարածքների բնակիչների մասին», - հուշարձանի բացման ժամանակ ասել է Պատգամավորների Վիտեբսկի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռը՝ Հովհաննեսը: Բրոնզե կիսանդրին ավելի քան 200 կգ է կշռում: Քանդակի հեղինակներն են քանդակագործ Սպարտակ Հարությունյանը և Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը:

Նմանատիպ նյութեր