211652_close_icon
views-count6786 դիտում article-date 22:36 20-05-2018

«Ալաշկերտը»՝ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն

Մայիսի 20-ին ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 30-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ [b] «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 2:0 (1:0) [/b] Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Արտակ Դաշյան, 33, Արտակ Եդիգարյան, 77 [b]«Բանանց»-«Արարատ» 2:0 (2:0) [/b] Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Գևորգ Եղոյան Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 7, Լեստեր Պելտիեր, 26 «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չի կայացել: «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Նմանատիպ նյութեր