211652_close_icon
views-count12708 դիտում article-date 21:37 20-05-2018

Էրդողանը մեկնաբանել է իր դեմ մահափորձի մասին տեղեկությունները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկությունը, որը հայտնվեց Եվրոպա կայանալիք իր այցից առաջ: «Այդ տեղեկությունը ինձ հասավ մեր Ազգային հետախուզական կազմակերպությունից: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ գտնվում: Ինչո՞ւ: Որովհետև նմանատիպ սպառնալիքները մեզ չեն շեղի մեր ընտրած ճանապարհից: Մենք կանգնած ենք մեր ուղու վրա և կշարունակենք առաջ շարժվել», ասել է թուրք առաջնորդը Բոսնիա և Հերցեգովինայում իր մամուլի ասուլիսի ժամանակ: Էրդողանը ընդգծել է, որ իր կողմից սխալ կլիներ, եթե հազարավոր մարդիկ, որոնք եկել էին իր հետ հանդիպմանը, չկարողանային իրեն տեսնել և շփվել:

Նմանատիպ նյութեր