211652_close_icon
views-count27095 դիտում article-date 21:09 20-05-2018

Իլկայ Գյունդողան. Ինձ համար ծանր հարված էին այն մեղադրանքները, թե ես չեմ հարգում Գերմանիայի արժեքները

«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը արձագանքել է իր հասցեին մեղադրանքներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/15/1096038/]հանդիպումից[/url] հետո: «Ես իմ ցանկությամբ դադարեցրելեմ Դուբայում իմ արձակուրդը, որպեսզի հանդիպեմ Գերմանական ֆուտբոլային միության հետ: Ուրախեմ, որ այսօր հանդիպում եմ ունեցել Ֆեդերացիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նա ցանկանում էր իմ դիրքորոշումը լսել: Ես նրան ասացի, որ հավատարիմ եմ Գերմանիային և ազգային հավաքականին, սակայն ես թուրքական արմատներ ունեմ: Ես հարգում եմ այն փաստը, որ իմ ծնողներըր սիրում են իրենց հայրենիքը, իրենց պապենական գյուղը, որտեղ շարունակում են ապրել իմ պապիկն ու տատիկը: Իմ ծնողների համար դա երկրորդ տունն է Գելզենկիրհենից հետո: Ես հասկանում եմ իմ գործողությունների քննադատությունը: Սակայն անձամբ իմ համար հարված էին այն մեղադրանքները, որ ես չեմ հարգում մեր արժեքները: Ես Գերմանիայի քաղաքացի եմ, երգում եմ երկրի հիմնը: Խնդրում եմ հասկանալ, որ ես այլևս չեմ ցանկանում այս թեման մեկնաբանել այս թեման: Այժմ ամենակարևորը ֆուտբոլի վրա կենտրոնանալն է: Պետք քաղաքականությունը խառնել սպորտի հետ: Այժմ ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք հաղթել», ասել է Գյունդողանը:

Նմանատիպ նյութեր