211652_close_icon
views-count15358 դիտում article-date 17:23 20-05-2018

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

Մայիսի 20-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր