211652_close_icon
views-count122787 դիտում article-date 14:25 20-05-2018

«Սփյուռքի նորանշանակ նախարարը ճիշտ կլինի պահպանի նախարարության ռազմավարության նիշը». Iravunk.com

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մուտքը նախարարություն բավական լայն արձագանք գտավ: Եվ առհասարակ, նրա մեկ շաբաթյա նախարարական գործունեության մասին մամուլում բազմաթիվ քննադատություններ եղան: Դրանից անմասն չմնացին նաեւ նախարարության ներկա եւ նախկին աշխատակիցները: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման շրջանում ամենաերկարը նախարարությունում որպես նախարարի խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ: «Ռուսաստանի ջավախքյան սփյուռքն» էլ պահանջում է ազատ արձակել Վահան Շիրխանյանին -[b] Այս օրերին, երբ նոր Սփյուռքի նախարար ունենք, փորձ է արվում սեւացնել նախկին նախարարի՝ Հրանուշ Հակոբյանի կատարած աշխատանքը: Ի՞նչ կասեք այս մասին:[/b] - Սկզբնական շրջանում, այսպես ասած, սեւացման որոշակի տարրեր նկատվում էր, սակայն ներկայիս նախարարի որոշ խոսքերից պարզ է դառնում, որ ներկա եւ նախկին նախարարները ուղղակի շփման մեջ են, ուստի՝ նման պարագայում չեմ կարծում՝ միմյանց վատաբանեն: - [b]Մխիթար Հայրապետյանը նախարարություն մուտք գործեց լրագրողների ուղեկցությամբ՝ ցուցադրելով կոտրված սեղան, այսպես ասած, գաղտնի սենյակ, այսինքն՝ այն, ինչ իրենից հետո թողել էր Հ. Հակոբյանը: Որքանո՞վ է սա ընդունելի Ձեզ համար:[/b] - Եթե ներկայիս նախարարի աշխատաձեւը բաց, թափանցիկ եւ լրագրողների հետ մշտական հաղորդակցման մեջ լինելն է, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հնարավոր էր այդ սեղանը ջարդվեր, որովհետեւ Սփյուռքի նախարարության ստեղծման ժամանակվանից, այսինքն՝ այս տասը տարիների ընթացքում նախարարն իր առանձնասենյակի համար նոր կահույք չի գնել, դա խոսում է նախկին նախարարի չափավորության մասին: Մանրամասներն՝ [url=https://www.iravunk.com/news/58075]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր