211652_close_icon
views-count15770 դիտում article-date 23:49 19-05-2018

Արա Բաբլոյանը շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ծննդյան տարեդարձի առթիվ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Մեծարգո տիկին Մանուկյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ղեկավարելիս Դուք հսկայական աջակցություն ցուցաբերեցիք Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի վերքերի բուժմանը, նորանկախ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը: Դուք փայլուն կերպով շարունակեցիք Ձեր հոր` Հայաստանի ազգային հերոս, մեծ բարերար Ալեք Մանուկյանի ծրագրերը, որոնք կյանքի եք կոչում նաեւ այսօր: Դստեր, ազգային ու հասարակական գործչի Ձեր կերպարը պիտի օրինակ լինի աճող սերնդի համար: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք», նշված է շնորհավորական նամակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր