211652_close_icon
views-count65799 դիտում article-date 22:33 19-05-2018

Կրքերը թեժանում են. «Շիրակը» պահանջում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Գյումրիի «Շիրակը» հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ նշել է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը: «Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն»: Հիշեցնենք, որ լրագրողների հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096347/]հանդիպման[/url] ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ կարգապահական կոմիտեն մերժել է «Շիրակի» բողոքարկումը և ակումբից հանվել է 12 միավոր:

Նմանատիպ նյութեր