211652_close_icon
views-count61755 դիտում article-date 22:18 19-05-2018

Արայիկ Հարությունյան. Բուհերն այսուհետ չեն վճարի Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ բուհերն այսուհետ պարտադիր գումարներ չեն վճարելու «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»: «Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այսուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա: Դուխով», գրել է նախարարը: Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ղեկավարը ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանն է:

Նմանատիպ նյութեր