211652_close_icon
views-count14884 դիտում article-date 20:51 19-05-2018

Լեգենդար Բուֆոնը անցկացրեց վերջին խաղն ու հրաժեշտ տվեց երկրպագուներին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վերոնային»: Հանդիպումը մրցաշարային առումով որևէ նշանակություն չուներ, քանի որ թուրինցիներն արդեն ապահովել էին իրենց հերթական չեմպիոնական տիտղոսը: Սակայն այս խաղը համաշխարհային ֆուտբոլի ամենահիշարժան պահերից մեկն էր. այն վերջինն էր «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար: 40-ամյա Բուֆոնն արդեն հայտարարել էր, որ վերջին անգամ է խաղադաշտ դուրս գալու «Յոևվենտուսի» մարզաշապիկով, որը կրում 2001 թվականից: Հանդիպման 64-րդ րոպեին տեղի ունեցավ հուզիչ պահը. Բուֆֆոնը փոխարինվեց, և ամբողջ մարզադաշտը մի քանի րոպե հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց թերևս բոլոր ժամանակների լավագույն դարպասապահին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր