211652_close_icon
views-count18015 դիտում article-date 21:37 19-05-2018

Ուկրաինան պաշտոնապես և վերջնական դուրս եկավ ԱՊՀ-ից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ստորագրել է հրամանագիր՝ ԱՊՀ-ում Ուկրաինայի անդամակցության վերջնական դադարեցման մասին: «Այսօր ես հրամանագիր ստորագրեցի, որով ԱՊՀ-ի բոլոր կանոնադրական մարմիններից ետ են կանչվում Ուկրաինայի բոլոր ներկայացուցիչները: Մենք այնտեղ այլևս անելիք չունենք, մենք շարունակում ենք ճանապարհը դեպի Եվրոպա», հայտարարել է Պորոշենկոն: Ապրիլի 12-ին Պորոշենկոն կառավարությանն արդեն առաջարկել էր փաստաթուղթ ստեղծել. ԱՊՀ-ում Ուկրաինայի անդամակցությունը դադարեցնելու ուղղությամբ: Ուկրաինան Բելառուսի և Ռուսաստանի հետ միասին այն երեք երկրներից էր, որոնք 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեցին ԱՊՀ-ն ստեղծելու մասին Համաձայնագիրը: Սակայն երբ 1993թ. Մինսկում՝ ԱՊՀ-ի գագաթաժողովում, որտեղ ընդունվեց ԱՊՀ-ի կանոնադրությունը, Ուկրաինան այն չստորագրեց:

Նմանատիպ նյութեր