211652_close_icon
views-count16834 դիտում article-date 18:44 19-05-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «Mercedes»-ները՝ կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհայիւն ոստիկանության 32-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 17-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ռ. Եսայան փողոցում բախվել են Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ, 23-ամյա Ն. Թ.-ի վարած «Mercedes» 44 NT 045 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 37-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի 35 PV 618 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ներսիկ Թ.-ի ուղևոր, համագյուղացի, 42-ամյա Ե. Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մարլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր