211652_close_icon
views-count24591 դիտում article-date 18:06 19-05-2018

Նիկոլ Փաշինյան. Դատական համակարգը կաթվածահար վիճակում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես նախորդ ուղիղ եթերի վերջում խոստացել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրորդ անգամ ուղիղ եթեր մտավ և անդրադարձավ Հայաստանում դատական համակարգի հետ կապված խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: «Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայնի՝ սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան՝ առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,- ասել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր