211652_close_icon
views-count7939 դիտում article-date 19:27 19-05-2018

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդին

Մայիսի 19-ին Արցախում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։ Շնորհավորելով ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ՝ Արցախի թեմի առաջնորդն ողջունեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին այցելությունն Արցախ՝ վստահություն հայտնելով, որ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներն ու շփումները լավ սկիզբ են հանդիսանում։ Պարգև սրբազանը ամենայն հաջողություն մաղթեց նախարար Մնացականյանին իր պատասխանատու առաքելության մեջ։ Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար ու շեշտեց, որ Արցախում նոր ու բազմակողմանի դրական լիցքեր է ստացել, որոնք անհրաժեշտություն են Հայաստանի արտգործնախարարի առաքելության համար։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ իր ունեցած հանդիպումները լավ հնարավորություն էին հստակ պատկերացում կազմելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և դրան առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ Արցախի ղեկավարության մոտեցումների մասին։ Հանդիպմանը Պարգև սրբազանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Արցախի թեմի գործունեությունը և ծրագրերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր