211652_close_icon
views-count79819 դիտում article-date 14:36 19-05-2018

Լարված ու արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ընկերության ճանապարհը. նրանց հույսը նորընտիր կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նուռնուսի ամառանոցների բնակիչները՝ ի նշան բողոքի, հավաքվել են Նուռնուսի վարչական տարածքում 5 տարուց ավելի գործող «Առողջ սունկ» ընկերությանը պատկանող կոմպոսի արտադրամասի դիմաց։ Բնակիչներն արդարացիորեն պահանջում են, որպեսզի վերջապես պատկան մարմինները գյուղը փրկեն գարշահոտությունից ու թունավոր արտանետումներից։ Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «5 տարի է՝ ինչ կառավարություն փոխվեց, մեր խնդրին խոստանում էին լուծում տալ, այն է՝ նշված հատվածում վերացնել գարշահոտությունը ու թունավոր արտանետումները, սակայն ամեն անգամ հայտնվում ենք «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի» կարգավիճակում։ Նախկին վարչապետները լավ էլ քաջատեղյակ են եղել խնդրին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Մենք վստահ ենք, որ եթե խնդրի մասին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանա, ապա խնդիրը արդարացի կլուծվի ու վստահ ենք՝ Նուռնուսի ամառանոցները նորից հանրությանը կներկայանան ԽՍՀՄ տարիներից մաքուր օդով, այլ ոչ թե գարշահոտությամբ։ Մենք էլ կարող ենք ճանապարհներ փակենք, բայց չենք դիմում էդ քայլին, քանի որ հավատում ենք նորընտիր վարչապետի խոսքին, քանի որ նրան ընտրել է ժողովուրդը, իսկ դա հնուց եկած խոսք է, որ ժողովորդը երբեք չի սխալվում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածները նշում էին նաև. «Քանի որ, երբ «Առողջ սունկ» ընկերությունում կոմպոսը սկսում է արտադրանք տալ, ապա արտանետման աղբյուրների բացման հետևանքով հակագազն անգամ մեզ չի օգնում։ Այս պահին մենք դեռևս չենք դադարեցնում «Առողջ սունկ» տանող ճանապարհի «շրջափակումը», մինչև պատկան մարմիններից պատասխան չստանանք, որ իրենք կզբաղվեն բարձրացված հարցով և խնդիրը կլուծեն՝ ի օգուտ բնակչի»։ Տեղում են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, սակայն ոստիկանների բախտը բերել է նրանով, որ այս պահին հոտ չկա, հակառակ դեպքում իրենք իրենց մաշկի վրա կզգային գարշահոտությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նուռնուս գյուղն ունի 2600-ից ավելի տնտեսություն։ Նշված խնդրին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի անգամ անդրադարձել է ֆոտոռեպորտաժներով ու տեսանյութերով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր