211652_close_icon
views-count2157 դիտում article-date 11:04 19-05-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 19-ին, ժամը 05:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ք. Ս.-ին (ծնված 1952 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր