211652_close_icon
views-count7073 դիտում article-date 23:18 18-05-2018

Արտետան համաձայնվել է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետան շատ մոտ է, որպեսզի նշանակվի թիմի գլխավոր մարզիչ: 36-ամյա մասնագետը 2016թ. «Արսենալի» կազմում ավարտեց խաղային կարիերան և տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ դարձավ Խոսեպ Գվարդիոլայի օգնականը: Արտետան արդեն սկզբունքային համաձայնություն է տվել գլխավորել լոնդոնյան ակումբը, որտեղ 22 տարվա աշխատանքից հետո հեռանում է Արսեն Վենգերը, հայտնում է Goal.com-ը: Կողմերն առայժմ պայմանագիր չեն ստորագրել, սակայն նշանակման մասին կարող է հայտարարվել մոտ ժամանակներս: Սպասվում է, որ Արտետան «Արսենալ» կբերի իր մարզչական շտաբը, որտեղ կարող է ընդգրկվել նաև թիմի ներկայիս կիսապաշտպան Սանտի Կասորլան: Վենգերի հետ աշխատած Սթիվ Բոուլդի և Յենս Լեմանի ապագան հարցականի տակ է:

Նմանատիպ նյութեր