211652_close_icon
views-count22229 դիտում article-date 20:54 18-05-2018

Ռուբեն Հայրապետյան. 15 օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացավ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի հանդիպումը լրագրողների հետ: ՀՖՖ-ի անդամները լրագրողներին ներկայացրին «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «screen shoter»-ը, լրագրողները լսեցին նաև ձայնագրությունները: Իր հերթին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն արդեն վարույթ է իրականացնում «Շիրակ» ակումբի դեմ և 15-օրվա ընթացքում մանրամասներ կհրապարակեն։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի մասին. «Կան ձայնագրություն, հաղորդագրություններ միմյանց մեջ: Հազար դոլար խաղից առաջ պետք է տար, մնացածը՝ խաղից հետո»։ Այդ սկանդալից հետո տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահակա կոմիտեի որոշումը, որով Հայաստանի առաջնությունում «Շիրակից» հանվել է 12 միավոր, իսկ Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր