211652_close_icon
views-count5527 դիտում article-date 22:15 18-05-2018

Մելքոնյան վարժարանի շրջանավարտներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Մայիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությանը, որի կազմում էին Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս), Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն): Մելքոնյանցիները ներկայացրին իրենց խնդրանքը՝ աջակցել Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացմանը, նշեցին, որ կրթական հաստատության տարբեր տարիների հարյուրավոր շրջանավարտներ պատրաստ են նյութական, մտավոր, բարոյական ներդրում ունենալ համազգային հնչեղություն ունեցող այդ խնդրի լուծմանը: Նրանք նշեցին նաև, որ հովանավորում են Մասիսի համար 2 վարժարանը, հանգանակված 120 հազար դոլարը ուղղել են 900 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգմանը: Սփյուռքի նախարարը, կարևորելով Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը, հավաստիացրեց, որ խնդիրը համակողմանի կուսումնասիրվի և համատեղ լուծումներ կգտնվեն: «Հայապահպանությանը միտված խնդիրներն անպայման կլուծվեն, միայն ժամանակ է պետք: Պիտի արդարացնենք միլիոնավոր հայերի սպասելիքները», - հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր