211652_close_icon
views-count4585 դիտում article-date 18:20 18-05-2018

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-ից-13, 16, 17 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Զ. Սարկավագի փող. 117-ից-127 համարների՝ իրենց կոտորակներով, Զ. Սարկավագի փող. առանձնատների և նրբանցքների, Ծարավ Աղբյուրի, Ֆանարջյան, Զաքյան, Աղասու փողոցների, «Ինտերպոլի» հայկական բաժանմունքի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Քանաքեռի այգիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] 18.05.2018թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր