211652_close_icon
views-count7485 դիտում article-date 16:40 18-05-2018

Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Այս տարի մայիսի 18-ին և 19-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն»: Այս օրերին արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Թանգարանների համաեվրոպական գիշերվա մեկնարկը կտրվի «Պատանի հնագետ» դպրոցի սաների կողմից՝ թանգարանում շրջայց անցկացնելով: Առաջին անգամ կցուցադրվի «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 3D ներկայացումը: Պոեզիայի սիրահարների համար թանգարանին կից բացօթյա սրահում կանցկացվի Պոեզիայի ժամ՝ ՀՀ Գրողների միության անդամների մասնակցությամբ, որից հետո այցելուները հնարավորություն կունենան Հայաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանի ճաշացանկից համտեսելու ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ: Այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Թանգարանների գիշերվա ֆրանկոֆոն այցելուների համար կցուցադրվեն Ֆրանսիայի մշակութային ժառանգության մասին պատմող ֆիլմեր: Ավելի ուշ, թանգարանի ներքին բակում «Արմենյան թևեր» վոկալ խումբը հանդես կգա հայկական ժողովրդական երգերի շարանով: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում զբոսնելով: [b]«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվա և Մայիսի 19-ի՝ Թանգարանների գիշերվա միջոցառումների ծրագիր [/b] [b]Մայիսի 18- Թանգարանների միջազգային օր [/b] 10:30-18:00-Ազատ մուտք «Էրեբունի» թանգարան և հնավայր 10:30-18:00-Ցուցահանդեսի դիտում. «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» 13:00-«Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» Ցուցահանդեսի բացում Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում 14:00-3D ներկայացում «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 12:00-Նոր ցուցահանդես. «ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» [b]Մայիսի 19- Թանգարանների եվրոպական գիշեր [/b] 18:00-24:00-Մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում 18:00-Շրջայց թանգարանում. ներկայացնում են «Պատանի հնագետները 18:00-3D ներկայացում. «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 19:00-Պոեզիայի ժամ՝ ՀՀ Գրողների միության անդամների ներկայացմամբ 20:00-Ուրարտական խոհանոցի համտես Հայաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանի ճաշացանկից 21:00-Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը. ֆիլմեր ֆրանկոֆոնների համար 22:00-Ժողովրդական երգերի ներկայացում՝ «Արմենյան թևեր» վոկալ խմբի կատարմամբ 22:00-24:00-Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում

Նմանատիպ նյութեր