2698 դիտում
14:49 18-05-2018
Արցախի Մարտակերտ եւ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արցախի Հանրապետության Մարտակերտ եւ Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջեւ մայիսի 17-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։
Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային եւ մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջեւ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր եւ կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
508 դիտում
10:07 20-05-2015
«Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
881 դիտում
15:03 06-10-2014
Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2741 դիտում
23:18 05-03-2018
Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել