211652_close_icon
views-count25265 դիտում article-date 14:32 18-05-2018

Արցախի բնակչությունը Մանվել Գրիգորյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վտանգի պահին հայրենիքը լքած, տաքուկ արտասահմաններում ապաստանած 2 նախկին էջմիածնեցի այնքան են հոռացել, որ արդեն իրենց իրավունք են վերապահում իրենց բներից թելադրել, թե Հայաստանում ով երբ որտեղ լինի, իրենց իրավունք են վերապահում կարծիքներ հայտնել Երկրապահի եւ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի մասին: Ասում են՝ պատերազմը չի ավարտվել, ինչո՞ւ Երկրապահն Արցախում չէ: Տո այ դասալիքներ, դուք, որ փախաք, որպեսզի 1989-ի Արցախյան պատերազմին չմասնակցեք, որ 2016-ի ապրիլյանի օրերին մեկ րոպե չմտածեցիք Հայաստանի, Արցախի մասին, հիմա ո՞նց եք կարծիքներ հայտնում այն Երկրապահի մասին, որ բանակ ու պետություն է ստեղծել, որ հային պատերազմ պարտադրած թուրքին հրադադար է պարտադրել, որ ապրիլյան պատերազմում վճռական մասնակցություն է ունեցել: Դե դուք բելգիաներում նստած՝ ի՞նչ իմանաք, որ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, երկրապահները միշտ էլ սահմանամերձ զորամասերում են, առաջնագծում են: Ուշադիր դիտեք այս տեսանյութը, որում երախտապարտ արցախցիներն են պատմում, թե ինչ հերոսական կենսագրություն ունի Մանվել Գրիգորյանը: Փորձեք մեկնումեկդ քայլել Արցախում եւ մեկ թթու խոսք ասել զորավարի հասցեին՝ արցախցիները ձեզ կբզկտեն: Օրը ցերեկով, լապտերը ձեռքներիդ Արցախում որոնեք մեկ հոգի, որ դժգոհ է Մանվել Գրիգորյանից: Կգտնեք մեկ մարդ, միայն մեկ մարդ՝ «վահանբադասյան» վերնագրովը: Իսկ Արցախի ամբողջ բնակչությունը ակնածանքով է վերաբերվում Երկրապահին եւ Մանվել Գրիգորյանին»,- հայտարարում է Երկրապահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր