211652_close_icon
views-count4445 դիտում article-date 15:33 18-05-2018

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձե՛րդ Գերազանցություն, Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը»:

Նմանատիպ նյութեր