211652_close_icon
views-count3663 դիտում article-date 19:40 18-05-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 21 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության և հարկերից խուսափելու 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր