211652_close_icon
views-count7613 դիտում article-date 14:02 18-05-2018

Գերմանիան արձագանքել է ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքներին

Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ Գերմանիան կպատասխանի ԱՄՆ-ի սպառնալիքներին, եթե վերջինս վերանայի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նա նշել է, որ գազատարի բացակայությունը չի օգնի ամերիկյան գազի ներմուծմանը։ ««Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելը չի երաշխավորում հեղուկ գազի վաճառքի աճ»,-պարզաբանել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ին սատարելուց։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սանդրա Օուդքիրքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել նախագծի դեմ պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր