211652_close_icon
views-count4409 դիտում article-date 12:44 18-05-2018

Մեքսիկան կոչ է արել Թրամփին զերծ մնալ միգրանտներին «կենդանիներ» կոչելուց

Մեքսիկայի կառավարությունը բողոք է հղել ԱՄՆ-ին այն բանի համար, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի տարածք մտնել փորձող մեքսիկացի միգրանտներին անվանել է «կենդանիներ», հաղորդում է Ria Novosti-ն։ «Բացառապես անընդունելի են ամերիկյան նախագահի պնդումները, քանի որ դրանք ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների համար թշնամական մթնոլորտ են ստեղծում»,-ասված է հայտարարության մեջ։ Նրանում նաև նշվում է, որ Թրամփի խոսքերը խախտում են պատասխանատվության սկզբունքը, որը պետք է առկա լինի երկկողմ հարաբերություններում։ Ավելի վղ Թրամփը հայտարրել էր, որ Մեքսիկան ծիծաղում է Միացյալ Նահանգների օրենսդրության վրա, իսկ ավելի ուշ հայտարարել էր Ամերիկայում միգրանտների պաշտպանւթյան ծրագրի «մահվան» մասին։

Նմանատիպ նյութեր