211652_close_icon
views-count16594 դիտում article-date 09:08 18-05-2018

Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (տարբեր պատճառներով): Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Ըստ այդմ՝ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր