4109 դիտում
21:36 17-05-2018
Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ն անփոփոխ կմնան.նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կաթի մթերման գնին։
Նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որայս տարին բարենպաստ է, կենդանիներնարդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկըբավականին բարձր է։ Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։
Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։ Այդուհանդերձ,հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը և գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, կիրակի օրը ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում նրանք որոշել են որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։ Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունում նույնպես հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։
«Խոսքը գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,-հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։
Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4342 դիտում
17:24 12-05-2018
Իգնատի Առաքելյանը հանդիպել է կաթի մթերման գնից բողոքող ֆերմերների հետ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
319 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո