211652_close_icon
views-count5461 դիտում article-date 20:59 17-05-2018

Արսեն Վենգեր. Արտետան «Արսենալը» գլխավորելու բոլոր հատկանիշներն ունի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է իր հավանական փոխարինողին՝ Միկել Արտետային: «Նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի աշխատի այդ պաշտոնում: Կարծում եմ, նա մարզչի գլխավոր հավակնորդներից մեկն է: Նա միշտ առաջատար է եղել, հրաշալի գիտի ակումբը, կրքոտությամբ է վերաբերվում ֆուտբոլին: Նա ակումբի ավագն է եղել և գիտի, թե ինչ պետք է անել թիմի զարգացման համար: Ինչ վերաբերում է նրա փորձին, ապա նա աշխատել է որպես Գվարդիոլայի օգնական, ինչպես նաև փորձել է կիսվել իր փորձով, երբ միասին էինք աշխատում: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները:

Նմանատիպ նյութեր