211652_close_icon
views-count6186 դիտում article-date 19:54 17-05-2018

Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատավորին ինքաբացարկ կհայտնեն

2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը, որի ընթացքում տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի: Հիշեցնենք՝ [url=http://hcav.am/events/narine-avetisyan-datakan-nist/]դեպքը [/url]տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նրա իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանը: Վ. Խաչատրյանն ու Տ. Նազարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր